Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում փաստաբան և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ

Մի շարք անձինք, այդ թվում փաստաբան և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել։


Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։


«Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ:


Վերջիններս ձերբակալվել են»,- հայտնեցին կոմիտեից: