Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բալաջարի կայարանից Բյոյուք-Քեսիքի ուղղությամբ ուղարկվել է դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն՝ 989 տոննա ընդհանուր քաշով:
Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ ուղարկվել են ավելի քան 55 հազար տոննա ցորեն, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ:
Բացի այդ՝ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան են արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի մոտ 5000 տոննա բենզին: