«Ռուսաստանի օդային տարածքը այլևս անվտանգ չէ». Զելենսկու նախազգուշացումը ավիաընկերություններին

«Այսօր մենք ուզում ենք զգուշացնել Ռուսաստանի օդային տարածքը օգտագործող յուրաքանչյուր ավիաընկերության, յուրաքանչյուր ապահովագրողի և բոլոր նրանց, ովքեր, ինչպես նախկինում, օգտագործում են Ռուսաստանի հիմնական օդանավակայանները. Ռուսաստանի օդային տարածքը դառնում է լիովին ոչ անվտանգ... »: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:


«Աէրոֆլոտ»-ի արժեթղթերը զգալիորեն էժանացել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունից հետո առ այն, որ Ռուսաստանի օդային տարածքը գնալով ավելի վտանգավոր է դառնում քաղաքացիական ավիացիայի համար։ Մոսկովյան բորսայի տվյալներով՝ ավիաընկերության արժեթղթերը առևտրի ընթացքում անկում են ապրել 5.11%-ով՝ հասնելով մեկ արժեթղթի համար 30.36 ռուբլու։


Նշենք, որ Pegasus ավիաընկերությունը չեղարկել է Մոսկվայի և Թուրքիայի միջև չվերթները՝ Ռուսաստանի օդային տարածքի ոչ անվտանգ լինելու վերաբերյալ Վլադիմիր Զելենսկու նախազգուշացումից հետո։