«Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալներն ավելացնելու ուղղությամբ». Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալներն ավելացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՇՀԿ+ ձևաչափով նիստին։


«Ադրբեջանն արդեն իսկ նավթամթերք է մատակարարում Հայաստան և ապահովում բեռների տարանցում երրորդ երկրներ։ Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալներն ավելացնելու, դրա տեսականին ընդլայնելու և նոր ցամաքային տրանսպորտային կապեր ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Ալիևը։