«Խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները շարունակվել են Ալեն Սիմոնյանի հետ». Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական և նրա աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը Բիշքեկում հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հետ։ Հաջիևը հանդիպման մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։


«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բիշքեկում կայացած հանդիպումից հետո խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները շարունակվել են Ալեն Սիմոնյանի հետ», - գրել է նա։