ԱՄՆ-ն իրանական Լարակ կղզում հարվածել է երկու հրթիռային կայանքների, Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյա։ Հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ զորքերը նկատել են, որ Թեհրանը պատրաստվում է Հորմուզի նեղուցում ծովային ականներով հրթիռներ արձակել։
Իրանը,
ի պատասխան, հարվածել է Հորդանանում ամերիկյան ուժերին, հայտնել է Fox News-ի
թղթակիցը՝ հղում անելով աղբյուրին։
Ավելի
ուշ Թեհրանը հայտարարել է, որ անօդաչուի օգնությամբ գրոհել է Արաբական Միացյալ
Էմիրություններում գտնվող Ալ Մինհադ ավիաբազան, որտեղ տեղակայված են նաև ամերիկյան
զորքեր և ուղղաթիռներ։
ԱՄՆ
կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել է, որ ամերիկացի զինվորականները
«ձեռնարկել են սահմանափակող և կետային գործողություններ» Իսլամական հեղափոխության
պահապանների կորպուսի ուժերի դեմ, որոնք Հորմուզի նեղուցում զբաղվել են
ականապատման գործողություններով։
ԱՄՆ զորքերը
հարվածել են իրանական ևս մեկ կղզու՝ Խարգային, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
Truth Social-ում։ Նրա խոսքով՝ կղզին «կտոր-կտոր է արված»։