Ռուս զինվորականները օրվա ընթացքում ավիացիայով, անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) և հրետանիով հարձակվել են Ուկրաինայի Խերսոնի մարզի 36 բնակավայրերի վրա:
Այս մասին սոցցանցում հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը:
Նրա խոսքով՝ ռուսական հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ:
«Հարվածների տակ են գտնվել բնակելի թաղամասեր, կրիտիկական և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներ: Վնասվել են գազատարներ, ավտոլիցքավորման կայան, եկեղեցի, խանութներ, 18 բազմահարկ, 17 մասնավոր տուն, տնտեսական շինություն, ավտոտնակներ և ավտոմեքենաներ»,- հստակեցրել է նա:
Խերսոնի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Շանյկոյի տվյալներով՝ հարվածներ են արձանագրվել հինգ բնակավայրերում՝ Խերսոնում, Կամիշանիում, Անտոնովկայում, Պրիոզերնոյում և Զիմովնիկում: