ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթում ներառել է Չինաստանի 15 ընկերություն

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթում ներառել է Չինաստանի 15 ընկերություն և 5 այլ պետությունների ևս 11 ընկերություն։ Այս մասին ասված է Եվրոպական միության «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակված ԵՄ Խորհրդի որոշման մեջ։


Սև ցուցակում ներառվել են երեք ընկերություն Թուրքիայից, երեքը՝ Ղրղզստանից, երկուական՝ Ղազախստանից ու ԱՄԷ-ից, և մեկը՝ Հնդկաստանից։ ԵՄ-ն նրանց մեղադրում է ռուսական տնտեսությանն ու ռազմական արդյունաբերությանն աջակցելու կամ Մոսկվային եվրոպական պատժամիջոցային շրջափակումը հաղթահարելու հարցում աջակցելու մեջ։