Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային՝ ոչնչացնելով ՀՕՊ համակարգի ռադար և F-15 կործանիչ: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
«Իսլամական հեղափոխության պահապանների
կորպուսի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Հորդանանում գտնվող
ամերիկյան ռազմաբազային, ինչի հետևանքով ոչնչացվել
է մեկ ՀՕՊ ռադարային համակարգ և մեկ F-15 կործանիչ, որը գտնվում էր
անգարում»,- ԻՀՊԿ-ի հայտարարությունը մեջբերել
է Fars լրատվական գործակալությունը։