Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների ընդհանուր միտումը դրական է․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների ընդհանուր միտումը շարունակում է մնալ դրական՝ չնայած համաշխարհային տնտեսության առջև ծառացած մարտահրավերներին։


«Մենք կարծում ենք, որ համաշխարհային տնտեսության մեջ առկա բոլոր դժվարություններին չնայած՝ մեր երկրների միջև ընդհանուր միտումը դրական է։ Այսօր ավելի մանրամասն կքննարկենք 2025 թվականի թվերն ու ցուցանիշները, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսված համագործակցության ոլորտները», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների մեկնարկին։


Բայրամովի խոսքով՝ կողմերը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության ընթացքը, տնտեսական ցուցանիշները և առաջիկա ժամանակահատվածում համատեղ աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։