Հարավային Կովկասում ամուր խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է։ Սա արտացոլված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործունեության ծրագրում։
Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման
գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համաձայնեցման պայմաններում։
Թուրքիան նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը կլինի ուժեղ՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու և տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման նպատակով։
Փաստաթղթում ընդգծվում է, որ թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական գործընթացները պետք է առաջ շարժվեն համաձայնեցված՝ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար։