Սամվել Կարապետյանի «տրիգերի» տեղերը ջարդված են, տրաքում են ամենօրյա ռեժիմով

Վերջին շրջանում ՌԴ ներկայացուցիչները մեղմացրել են Հայաստանի նկատմամբ դիրքորոշումները։ Մասնավորապես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշել է հայ-ռուսական դարավոր կապերը, բարեկամությունը, անգամ խոսել սիրո մասին։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Հանուն  Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։


«Այդ ամենն իհարկե փափուկ բարձ է, որ փորձում են դնել Հայաստանի գլխի տակ, որովհետև ընտրություններից հետո այն, ինչ տեղի ունեցավ, ցույց տվեց ակնհայտ մի բան՝ բոլոր այն դատողությունները, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այս ճգնաժամը ընդամենը նախընտրական մի ինչ-որ դրսևորում է ռուսական քաղաքականության մեջ, փաստորեն սին դուրս եկան։ Որովհետև դրանից հինգ օր անց՝ հունիսի 12-ին, Ռուսաստանը նաև արգելք հայտարարեց  Հայաստանի բեռների տարանցման  համար Ռուսաստանի տարածքում։ Եվ ըստ էության, մենք տեսնում ենք, որ այս ճգնաժամի սիմպտոմները կարող են թուլանալ, բայց ինքնին ճգնաժամը դրանք չեն վերացնում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։


Նրա խոսքով՝ այս ամենն ուղղակի խոսում է մի բանի մասին, որ Հայաստանն իր ընտրած տնտեսական դիվերսիֆիկացիայի կուրսը պետք է նաև ինստիտուցիոնալացնի, այսինքն՝ հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում պետք է այնուամենայնիվ արմատական փոփոխության ենթարկի, և դա պայմանավորված է նաև մի շարք այլ հանգամանքներով, որոնք ձևավորվել են ռուս-ուկրաինական պատերազմի արդեն նոր շրջափուլում։


Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Ռուսաստանից բոլոր կախվածություններն այլևս մահացու չեն Հայաստանի համար. սա ամենակարևոր արձանագրումն է, որ պետք է անել, և երկրորդ՝ այդ կախվածությունները նաև Հայաստանի համար կապանքներ են յուրովի, որոնք ողղակի Հայաստանի զարգացումն ու Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգերի իրականացումն են խաթարում։    


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան