Իրանը կարող է մահափորձ կազմակերպել Թրամփի դեմ՝ ըստ իսրայելական հետախուզական տվյալների. WSJ

Իսրայելը ԱՄՆ վարչակազմին տրամադրել է հետախուզական տվյալներ, որոնց համաձայն՝ Իրանը կարող է մահափորձ կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։


Այս մասին հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

 


Պարբերականի տեղեկություններով՝ Իսրայելը ԱՄՆ իշխանություններին տեղեկատվություն է տրամադրել Թեհրանի ենթադրյալ ծրագրերի մասին։ Միաժամանակ չի հստակեցվում, թե երբ կամ ինչ ուղիներով է փոխանցվել այս տեղեկատվությունը։


 

Չորեքշաբթի օրը Անկարայում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրեն համարում է Իրանի հիմնական թիրախներից մեկը։


 

WSJ-ի տվյալներով՝ Իրանը մի քանի տարի շարունակ բացահայտ հայտարարել է Թրամփից վրեժ լուծելու մտադրության մասին՝ 2020 թվականին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար։