Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիքով՝ ժամանակն է, որ Ուկրաինայի անունից ուրիշ մեկը բանակցություններ վարի:
«Եթե
անկեղծ լինենք, ապա ես կարծում եմ՝ ժամանակն է, որ ուրիշ մեկը բանակցի Ուկրաինայի
անունից։ Որովհետև տեղի է ունենում այն, որ երկիրը (ռազմաճակատ) շատ աննշան է առաջ
շարժվում, բայց զոհվում են մեկ միլիոն՝ հսկայական թվով մարդիկ։ Նրանք կորցնում են
իրենց տղամարդ բնակչությանը»,- նշել է Թրամփը։
Նրա
խոսքով՝ ԱՄՆ-ը շատ բան է տվել Ուկրաինային և դիմացը ոչինչ չի ստացել. «Մենք շատ
բան ենք տվել Ուկրաինային։ Եվ գիտե՞ք ինչ։ Մենք շատ բան ենք տվել Ուկրաինային, իսկ
նրանք մեզ ոչինչ չեն տվել։ Հիշե՛ք դա։ Մենք տվել ենք հարյուր միլիարդավոր
դոլարներ։ Ես նրանց տվել եմ «Ջավելիններ»։