Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը սկսվել է նրա հայրենի Մեշհեդ քաղաքում։
Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը։
Այն կեզրափակի Խամենեիի հիշատակին նվիրված սգո միջոցառումները, որոնք անցյալ ուրբաթ օրվանից անցկացվում էին իրանական Թեհրան և Ղոմ քաղաքներում, ինչպես նաև Իրաքում՝ մուսուլմանների համար սրբազան Նաջաֆ և Քերբելա քաղաքներում։
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են քաղաքական գործիչներ աշխարհի ավելի քան 45 երկրներից, ինչպես նաև գիտնականներ, կրոնական առաջնորդներ և հետազոտողներ ավելի քան 90 երկրից։