ԱՄՆ-ը վերականգնել է Թեհրանի դեմ նավթային պատժամիջոցները. Իրանի ԱԳՆ-ի արձագանքը

Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավերի վրա իրանական հարձակումներից հետո Միացյալ Նահանգները վերականգնել է Թեհրանի դեմ նավթային պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին մոտ երկու շաբաթ առաջ։


Երեքշաբթի՝ հուլիսի 7-ին, ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) հետ է կանչել իրանական հում նավթի առևտրի համար նախկինում տրված ժամանակավոր լիցենզիան, հաղորդվում է գերատեսչության պաշտոնական կայքում։


Իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր չեղարկումը հունիսի կեսերին Իրանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված շրջանակային համաձայնագրի հիմնական տարրերից մեկն էր։


Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության այս գործողությունը և նախազգուշացրել ԱՄՆ կողմից պայմանագիրը խախտելու հետևանքների մասին. «Կձեռնարկվի ցանկացած գործողություն, ինչը անհրաժեշտ կհամարեն պաշտպանելու համար իրենց շահերն ու ազգային անվտանգությունը»: