«90%-ից ավելին պատրաստ է կրկին ընտրել նրան». Ալիևի վստահության վերաբերյալ նոր սոցհարցման տվյալներ է հրապարակվել

Ադրբեջանի Մեդիայի զարգացման պետական գործակալությունը (MEDIA) սոցիոլոգիական հարցման արդյունքներ է հրապարակել՝ նվիրված 2026 թվականի առաջին կիսամյակում երկրի նախագահ Իլհամ Ալիևի գործունեության նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքին։


Ըստ ադրբեջանական կողմի տարածած տվյալների՝ հարցվածների շրջանում Ալիևի նկատմամբ վստահության ընդհանուր մակարդակը կազմել է 87,7%, իսկ նրա գործունեությանը դրական է գնահատել հարցվողների 93,6%-ը։


Զեկույցում նշվում է նաև էլեկտորալ վարքագծի ցուցանիշը. հարցվողների 91,5%-ը հայտարարել է, որ եթե նախագահական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, իրենց ձայնը կտային գործող ղեկավարին։ Բացի այդ, հարցվողների 81,9%-ը Իլհամ Ալիևին համարել է «անփոխարինելի քաղաքական առաջնորդ»։


Պաշտոնական տվյալների համաձայն՝ հարցումն անցկացվել է 2026 թվականի մայիսի 20-30-ը՝ դեմ առ դեմ հարցազրույցի մեթոդով։ Դրան մասնակցել է 18 տարեկանից բարձր 1210 հարցվող՝ Ադրբեջանի տարբեր շրջաններից։ 


Հաղորդվում է, որ վիճակագրական սխալը կազմում է ±3 տոկոս։