Թուրքիան դիտարկում է Հարավային Կորեային C-400 զենիթա-հրթիռային համակարգեր վաճառելու հնարավորությունը՝ հանուն ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման, հաղորդում է Euroactiv-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ավելի վաղ
Bloomberg-ը գրել էր, որ Թուրքիան քննարկում է համակարգերը Ռուսաստանին վերադարձնելու հարցը։
Կրեմլը հերքել էր այդ լուրը։
«F-35-ի
վաճառքի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել»,- նշել է Euroactiv-ի աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ F-35-երի մատակարարման հարցում «ցանկացած առաջընթաց», հավանաբար,
կախված է C-400 ՀՕՊ համակարգերը երրորդ երկրի վաճառելու Թուրքիայի
համաձայնությունից՝ դրանք Ռուսաստանին փոխանցելու փոխարեն։ Հարավային Կորեան նշվում
է որպես հնարավոր տարբերակներից մեկը։
Միևնույն
ժամանակ, պարբերականի աղբյուրը հաստատել է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, Թուրքիային կվաճառի ամերիկյան
շարժիչներ հինգերորդ սերնդի KAAN կործանիչների համար, որոնք մշակվում են Թուրքիայում: Ավելի վաղ 700 միլիոն դոլարի համապատասխան գործարքը հավանության արժանացնելու ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի մտադրության մասին գրել էր Reuters-ը: