ICMP-ն կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը անհետ կորածների հարցով

Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը (ICMP) կարևոր է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցությունը անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու գործում։ Այս մասին հայտարարել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը՝ ելույթ ունենալով «Ժամանակակից մոտեցումներ և համագործակցության ամրապնդում անհետ կորած անձանց հարցի լուծման գործում» միջազգային կոնֆերանսում, որը տեղի է ունեցել ICMP-ի հետ համագործակցության շրջանակներում։


Նա գոհունակություն է հայտնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ և ընդգծել այս գործընթացի կարևորությունը անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար։