Թրամփը ներկայացրել է հոբելյանական ամերիկյան անձնագրի դիզայնը` իր պատկերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ներկայացրել է երկրի անկախության 250-ամյակին նվիրված հատուկ հոբելյանական անձնագրի նոր դիզայնը՝ իր սեփական պատկերով։


«ԱՄՆ-ի նոր անձնագիրը, որի վրա գրված է՝ «Բարի գալուստ, բայց խելոք պահեք ձեզ»»,–լուսանկարին կից գրել է Թրամփը։


Անձնագրում պատկերված է Թրամփի դիմանկարը (նստած աշխատասեղանի մոտ) և նրա ոսկեգույն ստորագրությունը։


Նրա պատկերի ֆոնին տեղադրված է ԱՄՆ Անկախության հռչակագրի տեքստը։ Դիմացի էջում պատկերված է Ջոն Թրամբալի հայտնի «Անկախության հռչակագիր» կտավը։


Հավելենք, որ սա հատուկ հոբելյանական հավաքածու է (հայտարարվել է ընդամենը 25 000 օրինակի թողարկման մասին) և չի փոխարինելու ստանդարտ ամերիկյան անձնագրերին։