Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 20 մարդ

Թուրքիայի Այդըն - Դենիզլի ավտոմայրուղու վրա տեղի է ունեցել ծանր ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես հաղորդում է İHA-ին, թեթև մարդատար ավտոմեքենան բախվել է ուղևորատար ավտոբուսին:


Ուժգին հարվածից ավտոբուսը կորցրել է կառավարումը և հարվածել ճանապարհային արգելապատնեշներին:


Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 20 մարդ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։


Դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադներ և հրշեջ հաշվարկներ:


Տուժածները հոսպիտալացվել են։ ՃՏՊ-ի փաստով կատարվում է քննություն: