Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանն ավարտվել է ծեծկռտուքով

Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանն ավարտվել է: Եզրափակիչ լիագումար նիստը նվիրված էր կառավարության տարեկան հաշվետվության ներկայացմանը: Նիստի ընթացքում վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատգամավորներին հաշվետվություն է ներկայացրել անցած ժամանակահատվածում կառավարության կատարած աշխատանքի վերաբերյալ:


Լիագումար նիստի վերջում խորհրդարանում ծեծկռուտ է տեղի ունեցել: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների և «Հանուն Վրաստանի» խմբակցության անդամների միջև վեճը վերածվել է ֆիզիկական բախման։ 


Միջադեպից հետո խորհրդարանի գարնանային նստաշրջանը պաշտոնապես փակվել է պետական օրհներգի կատարմամբ։


Առկա տեղեկատվության համաձայն՝ խորհրդարանի աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին։ Այս պահին խորհրդարանի արտահերթ նիստի անցկացում չի նախատեսվում։