«Հրապարակ» օրաթերթը պարտվել է, բայց իրեն պարտված չի համարում

Նախորդ տարվա մարտին սեփական աղբյուրներին հղում անելով ֆանտաստիկ նյութեր գրելով հայտնի «Հրապարակը» գրել էր, որ Սուրեն Պապիկյանի հարսանիքի ազաբը վերահսկում է ՊՆ-ում անցկացվող ատեստավորման գործընթացները, որից, ի դեպ, բազմաթիվ զինվորականներ նեղված են։ Նյութն էլ վերնագրել էին հետևյալ կերպ՝ «Պապիկյանի ազաբ բաշին վերահսկում է զինվորականներին»։ Խոսքը Պապիկյանի մտերիմի՝ Արմեն Ղալեչյանի մասին է։ Վերջինս օրաթերթից պահանջել էր հերքել իր վերաբերյալ սուտ հանդիսացող լուրը, որը սակայն «Հրապարակը» չէր արել ու Ղալեչյանը դիմել էր դատարան՝ հերքման և գումարային փոխատուցման պահանջով, որըն էլ դատարանը բավարարել էր։

 

Առաջին ատյանի որոշումը, սակայն, «Հրապարակը» վիճարկել էր Վերաքննիչ դատարանում։ Դատարանը մասնակի բեկանել էր Առաջին ատյանի որոշումը՝ գումարի մասով։ Հերքման պահանջը Վերաքննիչը ևս թողել էր ուժի մեջ։ Այսպիսով, դատարանի որոշմամբ՝ «Հրապարակ» օրաթերթը պետք է հերքի Արմեն Ղալեչյանի մասին սուտ տեղեկությունները, սակայն օրաթերթի խմբագրակազմը նոր նյութ է թողարկել, ըստ որի իրենք դատարանում հաղթել են։ Հավանաբար իրենց համար հաղթանակ է, որ գումարային փոխհատուցում չի լինելու, սակայն հերքում, ամեն դեպքում, ստիպված են հրապարակել։