Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողներից Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ հաստատություններում ցուրտ է, նորմալ ջերմաստիճան ապահովված չէ։
Այս մասին սոցցանցի իր էջում հյատնել է խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը՝ շարունակելով։
«Հարգելի՛ ծնողներ, ուշադիր եղեք ձեր մանկապարտեզների ջերմաչափերին։ Եթե դրանց ցուցանիշները չեն համապատասխանում օրենքով սահմանված ջերմաստիճանին, խնդրում ենք այդ մասին մեզ տեղեկացնել»:
Արամյանը նաև հրապարակել է օրենքով մանկապարտեզներում սահմանված ջերմաստիճանների սանդղակը։
