Զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտները հասել են ռեկորդային 4,7 միլիարդ դոլարի. Կոբախիձե

2025 թվականին զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտները հասել են ռեկորդային 4,7 միլիարդ դոլարի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության տարեկան հաշվետվությունը:


Նրա խոսքով՝ անցյալ տարի երկիր է այցելել 7,8 միլիոն միջազգային ճանապարհորդ, որոնցից 5 միլիոն 522 հազարը կատարել է զբոսաշրջային ուղևորություն: Սա 8,4%-ով ավելի է, քան նախորդ տարի։


Այդ ժամանակահատվածում Վրաստանի օդանավակայանները սպասարկել են ավելի քան 1,6 միլիոն ուղևորի, ինչը 4,3%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Առաջին եռամսյակում իրականացվել է 7 800 ավիաչվերթ։


Կոբախիձեի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում երկրում բացվել է 20 նոր հյուրանոց՝ գրեթե 1 000 սենյակով։ Այժմ Վրաստանում գործում է 2 691 հյուրանոց՝ 53 հազար սենյակով։