Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնը քննարկել են Ադրբեջանի և դաշինքի միջև գործընկերության հարցերը:
Այս մասին Հիքմեթ Հաջիևը հայտնել է X սոցիալական ցանցում:
«Արդյունավետ հանդիպում ունեցա Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնի հետ: Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է, և մենք զգալի արդյունքների ենք հասել համագործակցության տարբեր ուղղություններում: Մասնավորապես, մենք նշեցինք Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև օպերատիվ փոխգործելիության բարձրացման գործում արձանագրված առաջընթացը»,- գրել է նա:
Բացի այդ, կողմերը քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության տարբեր ասպեկտներ և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: