Ցանկանում եմ, որ տարածաշրջանում ոչ մի պատերազմ չլինի․ Իլհամ Ալիևը՝ Ղալիբաֆին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանում պատերազմի դադարեցումն ադրբեջանական կողմն ընդունել է ուրախությամբ, և այդ կապակցությամբ երկիրն անմիջապես հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:


Այս մասին Ադրբեջանի ղեկավարն ասել է՝ ընդունելով Իրանի խորհրդարանի խոսնակ  Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությանը:


«Ցանկանում եմ, որ տարածաշրջանում ոչ մի պատերազմ չլինի»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ ժամանակին և՛ Ադրբեջանը, և՛ Իրանը տուժել են պատերազմներից: