Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պայթյուն է որոտացել Թուրքիայի Քըրըքալե նահանգի զինամթերքի պահեստում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 23-ի ցերեկը։ Զինամթերքի պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Տեղեկությունները ճշտվում են։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարների, բուժաշխատողների և ոստիկանների բրիգադները: