7-րդ վարչապետը Լարրիի կյանքում. Բրիտանիայի գլխավոր կատուն «արձագանքել է» կառավարության փոփոխությանը

Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի կատուն՝ Լարրին, կարող է դադարել հիշել կառավարության ղեկավարների անունները՝ նրանց հաճախակի փոփոխության պատճառով․ նշվում է Մեծ Բրիտանիայի գլխավոր մուկ որսացողի X-ի էջում։


«Եթե լուրերին հավատանք, ես շուտով կապրեմ [Մեծ Բրիտանիայի] 7-րդ վարչապետի օրոք։ Եթե այսպես շարունակվի, ես կդադարեմ նույնիսկ փորձել հիշել նրանց անունները», – ասվում է կատվի անունից արված գրված գրառման մեջ։


Կատուն նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի գլխավոր «մուկ բռնող»։ Նա սոցցանցերում հեգնական «գրառումներ է հրապարակում» բրիտանացի քաղաքական գործիչների մասին։


Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել։