Վրաստանը շատ լավ հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ․ Կոբախիձե

Վրաստանը շատ լավ հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Տաջիկստան կատարած իր այցի ընթացքում:


Նա նշել է, որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ Վրաստանի հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում, և այդ գործընթացները կնպաստեն երկրի տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը:


Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը կարևոր տարանցիկ հանգույց է, որը Սև ծովի միջոցով յոթ երկրներ կապում է Արևմուտքի հետ, և կարևոր է առավելագույնս օգտագործել այդ պոտենցիալը:


Վարչապետի խոսքով՝ տրանսպորտային կապերի և տարանցիկ գործառույթների ամրապնդման համար Վրաստանում մասշտաբային ներդրումներ են իրականացվում: