Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալլաս

Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին կքննարկվեն նաև Հայաստանին աջակցության միջոցները։


Այս մասին նիստին մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։


«Նախ՝ մենք կսկսենք Հայաստանի վերաբերյալ աշխատանքային նախաճաշով։ Մեզ կմիանա Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Նրանք նոր են ընտրություններ ունեցել, և մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից իսկապես աճող ճնշումը՝ փոխելու նրանց ուղին։ Ահա թե ինչու մենք պետք է աջակցենք նրանց, որպեսզի լինեն դիմացկուն, այդ պատճառով մենք նաև քննարկում ենք նախարարի հետ, թե ինչ կարող ենք անել ավելին՝ նրանց օգնելու իրենց ճանապարհին»,- ասել է Կալլասը։


Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը։