Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգված  և աջակցում է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։


Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ՝ առանց որևէ ուշացման: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի օրինական և արդարացված մտահոգությունները կվերացվեն։


Արտգործնախարարը հայտարարել է, որ կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար հնարավորությունների կոնկրետ պատուհան է բացել: Իսկ Թուրքիան կանի ամեն ինչ՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար:


Նա նաև նշել է, որ վերջին չորս տարվա ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։