ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի ընտրութան վրա ազդելու փորձի համար

«Ակնհայտ է, որ ժամանակի ընտրությունը պատահական չէ։ Ռուսաստանը ձգտում է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել խորհրդարանի ընտրության արդյունքի վրա: Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական կայունությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի պայմաններում»,- ասել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիփերը՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։


Նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին նման ճնշումներին դիմակայելու հարցում։


Հիփերի հայտարարությունը հնչել է, երբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները կոչ են արել Հայաստանին հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու վերաբերյալ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է առաջարկը՝ այս փուլում հանրաքվեի անցկացումը անվանելով «անտրամաբանական»։