ՀՀ-ի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական ​​աշխատանքն ավարտվել է․ Թուրքիայի ԱԳՆ

Հայաստանի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են մայիսի 11-ին։


Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը։


Միաժամանակ պաշտոնական Անկարան հայտարարել է, որ սահմանի բացման աշխատանքները շարունակվում են։