ԱՄՆ Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում զինված անձը կրակ է բացել նախ տեղի բարերից մեկում, ապա՝ բոուլինգի սրահում, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ Schemengees Bar & Grille և Sparetime Recreation բոուլինգի սրահում սպանվել է առնվազն 22 մարդ, 50-ից 60-ը՝ վիրավորվել։
Ըստ նախնական տվյալների՝ հրաձիգը 40-ամյա Ռոբերտ Քարդն է։ Ոստիկանությունը տարածել է կասկածյալի լուսանկարը՝ զգուշացնելով, որ նա զինված է և շատ վտանգավոր։