Էրդողանը Երևան ժամանող Իսպանիայի վարչապետին իր ինքնաթիռն է առաջարկել

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի ինքնաթիռը, որը նրան պետք է հասցներ Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, մայիսի 3-ի երեկոյան արտակարգ վայրէջք է կատարել։


Ըստ տեղեկությունների՝ Airbus A310 ինքնաթիռը, որում գտնվում էր Իսպանիայի վարչապետը, արտակարգ վայրէջք է խնդրել Անկարայի Էսենբողա օդանավակայանում՝ բռնկման պատճառով։ Ինքնաթիռը փոխանցվել է տեխնիկական սպասարկման Turkish Airlines (THY)-ի մասնագետների մոտ, իսկ Սանչեսը և նրա թիմը տեղավորվել են Անկարայի Sheraton հյուրանոցում։


Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ հղում անելով Անկարայի դիվանագիտական ​​աղբյուրներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտաքին գործերի նախարարության միջոցով Իսպանիայի դեսպանատանը առաջարկել է իր պաշտոնական ինքնաթիռը՝ Սանչեսին Երևան տեղափոխելու համար։ Սակայն իսպանական կողմը առավոտյան հայտնել է, որ ինքնաթիռի անսարքությունը շտկվել է, և այն պատրաստ է անվտանգ թռիչքի։ Դրանից հետո՝ ժամը 9:00-ի սահմաններում, Իսպանիայի վարչապետի ինքնաթիռը Անկարայից ժամանել է Երևան։


Իսպանական մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ Սանչեսը երախտագիտություն է հայտնել Թուրքիային լիակատար աջակցության և համագործակցության համար։