Գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրություն․ ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խոսել է կենսաչափական նոր անձնագրերի մասին։ Նախարարն ընդգծել է՝ նպատակը գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրությունն է։


Նախարարը Նիդերլանդներում է, որտեղ տպագրվելու են անձնագրերը։


Արփինե Սարգսյանը հրապարակած տեսանյութում մանրամասնել է աշխատանքները, որոնք իրականացվում են ներկա պահին։


«Հայաստանի Հանրապետության համար մշակվել է հատուկ լուծում, հենց թղթի բաղադրության մեջ առկա են դրոշի գույներով մանրաթելեր»,- ասել է նախարարը։