Արաղչին Լավրովի հետ քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թեհրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ:


Այս մասին ասված է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:


«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր է փոխանակել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Իրանի վերջին դիրքորոշումների և նախաձեռնությունների շուրջ, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պատերազմի և ագրեսիայի դադարեցմանը», — նշվում է հաղորդագրության մեջ: