Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը ողջունել է
Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում
քննարկվել է Գյումրի–Կարս երկաթգծի վերականգնումն ու գործարկումը։ Այդ մասին նա գրառում
է կատարել X-ի իր էջում։
«Այսօր կարևոր հանգրվան է տարածաշրջանային կապակցվածության
և խաղաղության համար։ Հայ և թուրք պաշտոնյաները հանդիպեցին Կարսում՝ հայտարարելու Գյումրի–Կարս
երկաթուղու վերականգնման համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այս երկաթուղին
ավելի քան մեկ դար հանդիսացել է կենսական առևտրային և տարանցիկ ուղի՝ միավորելով տարածաշրջանը
մինչև 1993 թվականի հուլիսը, երբ վերջին գնացքը հատեց Թուրքիա–Հայաստան սահմանը։
Այս առաջընթացը արտացոլում է «Թրամփի միջազգային
խաղաղության և բարգավաճման ուղու» տեսլականը, ինչպես նաև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը
կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի արդյունքները։
Ես ողջունում եմ Հայաստանի և Թուրքիայի վերջին քայլերը՝
ուղղված իրենց տնտեսությունների և ժողովուրդների վերամիավորմանը։ Ձևավորվում է նոր՝
ավելի փոխկապակցված և խաղաղ Հարավային Կովկաս, որը համահունչ է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում
կայունության և բարգավաճման հանձնառությանը»,- գրել է նա։