Եվրամիությունը մնում է ՀՀ-ի՝ բարեփոխումների տեսանկյունից կարևորագույն գործընկերը, և այս ուղերձը միայն հաստատում էր մեր հանձնառությունը՝ խորացնել ևամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի և անդամ երկրների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե՝ Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրատ են ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնել այնքան, որքան ՀՀ-ին դա կբավարարի, ի՞նչ է սա նշանակում։
«ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները միշտ միտված են եղել ապահովելու բարեփոխումներ, մարդու իրավունքներ... տրանսֆորմացիան երկրի։ Դրան էր ուղղված մեր ՍԵՊԱ պայմանագիրը, որն իրականում ասոցացման պայմանագրի ավելի թեթևացված տարբերակն էր՝ նախորդ քննարկված տարբերակի համեմատ»,-նշեց Հովհաննիսյանը։
Դիտարկմանը՝ ՌԴ-ն՝ ի դեմս դիվանագիտական անանուն
աղբյուրի, արդեն իսկ «սադրիչ» է որակել Փաշինյանի հայտարարությունը,Հովհաննիսյանը արձագանքեց, թե ծանոթ չէ այդ հայտարարությանը, ևձեռնպահ մնաց այն մեկնաբանելուց, քանի որ այն անանուն է։ «Դուք լսել եք ելույթը, գիտեք, որ մեր՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների կոնտեքստում որևէ սենսացիոն նորություն չկա»։
Խիստ «հայամետ» որոշ լրագրողների դիտարկմանը, թե Փաշինյանն ամեն ինչ բարդեց ռուսների վրա՝ Արցախի հայաթափումը, բռնի տեղահանությունը, ասաց, որ մեր գործընկերը մեզ չի օգնել, իսկ մինչ այդ Հ1-ին տված հարցազրույցում ասվածին հակոտնյա՝ պրոռուսական հայտարարություն արեց, ինչ է՝ ՀՀ-ն օրումեջ արտաքին քաղաքական դիրքորոշո՞ւմ է փոխում՝ ՀՀ ԱԳ փոխնախարարն այսպես արձագանքեց. «Գիտեք, այստեղ նույնպես որևէ սենսացիոն հայտարարություն չի արվել, այնտեղ չի նշվել որևէ երկրի անուն։ Հայտարարության առաջին մասում կար հիասթափություն մեր դաշնակիցներից, այնտեղ չէր նշված՝ որ դաշնակցի մասին է խոսքը, ինչ վերաբերում է խաղաղապահների մասին հայտարարությանը, ապա մեր հիասթափությունը որոշակի գործողությունների մասով բազմիցս արտահայտվել է»։
Եթե ՌԴ-ն ոչինչ չարեց, ապա ի՞նչ արեց ՀՀ-ն, հարցին էլ Հովհաննիս
յանը պատասխանեց՝ ՀՀ-ն շարունակել է գործածել իր ձեռքի տակեղած բոլոր լծակները, դիվանագիտական գործիքները։