Մենք շատ բարձր ենք գնահատում, թե ինչպես ու ինչպիսի արժանապատիվ ձևով Հայաստանի կողմից ընդունվեցին Լեռնային Ղարաբաղի փախստականները․ Լուիզ Մուշիկիվաբո
Արտաքին գործերի նախարարությունում կայացավ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում վերջինս նշեց, որ եկել են Հայաստան՝ վկայելու իրենց համերաշխությունը հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։ «Ես տեսել եմ հայ ժողովրդի հյուրընկալությունը 2018 թվականին Երևանում կայացած գագաթնաժողովին, որի ժամանակ ընտրվել եմ ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար և մեծ զգացմունքով և երջանկությամբ եմ վերադառնում Հայաստան», - ասաց Մուշիկիվաբոն և ընդգծեց, որ կազմակերպությունը 88 պետություն է համախմբում, ՄԱԿ-ից հետո երկորդ մեծ համախմբումն է։

«Նոյեմբերի 9-ի զինադադարի դրույթները պետք է պաշտպանվեին, մենք գտնում էինք, որ դա շատ կարևոր է։ Այդ մասին մենք հաճախ խոսել ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հետ, և այն պահից, երբ ես անցել եմ իմ գործառույթներին, միշտ աջակցել եմ այն գաղափարին, որ հասնենք հավասարակշիռ և արդար հանգուցալուծման՝ այս կոֆլիկտում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ աշխարհում հիմա կա խառնաշփոթ ու անկանոն իրավիճակ, որտեղից էլ գալիս են այս բոլոր բարդությունները, որովհետև բավականին մեծ են կոնֆլիկտները և պատերազմները, որ այսօր կան։Մենք շատ բարձր ենք գնահատում, թե ինչպես ու ինչպիսի արժանապատիվ ձևով Հայաստանի կողմից ընդունվեցին Լեռնային Ղարաբաղի փախստականները։ Մի երիտասարդ մեզ ասաց, որ այո՝ ես իմ երկրում եմ, բայց ես փախստական եմ»։
Լուիզ Մուշիկիվաբոը խոսեց նաև ԼՂ-ում մնացած փոքրաթիվ հայերի և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության մասին։  

Նա համերաշխություն հայտնեց այն ընտանիքներին, որոնք ունեն անհայտ կորած հարազատներ, ռազմագերիներ։ 
Մուշիկիվաբոն հույս հայտնեց, որ 2027-ին ֆրանկոֆոնիայի խաղերը կկայանան Հայաստանում՝ ավեոլի խախաղ իրավիճակում։