Ադրբեջանն ու Հայաստանը հիմա արդեն լավ ընկերներ են. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության ձեռք բերեցին ընդամենը վեց շաբաթվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։


«Մենք այդ համաձայնությանը կնքեցինք 6 շաբաթվա ընթացքում։ Նրանք (Ադրբեջանն ու Հայաստանը) 37 տարի կռվել են, իսկ հիմա նրանք ամենալավ ընկերներն են։ Ի դեպ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այժմ լավ ընկերներ են. նրանց մերձեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Դա բավականին ուշագրավ է»,- ասել է Ուիթքոֆը Մայամիի համալսարանում անցկացվող Real Estate Impact ամենամյա համաժողովում։