Արսեն Թորոսյանը Վարդենիսում այցելել է խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող կենտրոններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն և ԱՍՀ նախարարության կողմից արտապատվիրակման միջոցով Վարդենիսում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող «Աստղավարդ» ՀԿ ցերեկային կենտրոն։


Ինչպես հայտնել է նախարարությունը, Թորոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի ղեկավար կազմի և աշխատակիցների հետ․ քննարկվել են խնամքի ծառայությունների որակի բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։



«Աստղավարդ» ՀԿ ցերեկային կենտրոնում Արսեն Թորոսյանը ծանոթացել է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող սոցիալ-վերականգնողական ծառայություններին, իրականացվող ծրագրերին, քննարկել դրանց ընդլայնման հնարավորությունները։