Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վաղարշապատի համայնքապետարանը տեղեկացրել է, որ ճանապարհային աշխատանքների նպատակով ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ից ժամանակավորապես կփակվի Հ. Թումանյան փողոցը՝ Հ. Բաղրամյան-Հ. Թումանյան խաչմերուկից մինչև Ռ. Պատկանյան խաչմերուկ։
«Խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել իրենց երթուղիները և օգտվել այլընտրանքային ճանապարհներից՝ հնարավոր անհարմարություններից խուսափելու համար»,- ասվում է հաղորդգրության մեջ։