Մայիսի 3–5–ը ՀՀ օդային տարածքում արգելվում է դրոնների թռիչքների իրականացումը

Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։


Արգելքը սահմանվում է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ այդ օրերին Հայաստանում լայնամասշտաբ միջոցառումներ են կայանալու (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակություններ են մասնակցելու միջոցառումներին։


Խոսքը հիմնականում վերաբերում է դրոններին, սանավիացիան և այլ անհրաժեշտ թռիչքները իրականացվելու են։