Քաղաքացիակենտրոն լրատվություն
Reutersի փոխանցմամբ՝ չնայած անցած հանգստյան օրերին Իսլամաբադում
կայացած բարձր մակարդակի հանդիպման անարդյունավետությանը, ԱՄՆի և Իրանի բանակցային
թիմերը կարող են արդեն այս շաբաթ վերադառնալ Պակիստանի մայրաքաղաք։
Չորս տարբեր աղբյուրների համաձայն՝ կողմերը պատրաստվում են վերսկսել
քննարկումները՝ փորձելով գտնել փոխզիջումային լուծումներ ձախողված առաջին փուլից հետո։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կայացած հանդիպումն ամենաբարձր մակարդակի
ուղիղ շփումն էր երկու երկրների միջև՝ Իրանի իսլամական հեղափոխությունից ի վեր։