Թեհրանում վերաբացվել է Իսպանիայի դեսպանատունը

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից հետո Իսպանիան վերաբացել է իր դեսպանատունը Թեհրանում։ Այս մասին հայտնել է Իրանում Իսպանիայի դեսպանատունը։


«Մենք վերադառնում ենք Թեհրան։ Իրանում Իսպանիայի դեսպանատունը հրադադարից հետո վերաբացվեց։ Դեսպանը դիվանագիտական թիմի և տեղական անձնակազմի հետ վերադառնում է աշխատանքի՝ խաղաղությունը խթանելու մտադրությամբ», – նշվում է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ Իսպանիայի դեսպանատունը տարհանվել էր մարտի 7-ին՝ ռմբակոծություններից հետո։