Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանից հետո Իսրայելը կթիրախավորի Թուրքիան։
Ֆիդանը
նշել է, որ Իսրայելը «չի կարող գոյություն ունենալ առանց թշնամու» և փնտրում է առճակատման
նոր թիրախ։
Նրա խոսքով՝
Իսրայելում ձևավորվում է հռետորաբանություն, որի շրջանակներում փորձ են անում
Թուրքիան ներկայացնել որպես նոր հակառակորդ։
Ինչպես
հայտարարել է Ֆիդանը, նման հայտարարություններ անում է ոչ միայն վարչապետ Բենիամին
Նեթանյահուն, այլև իսրայելական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ։