Մեր ձեռքը ձգանի վրա է․ ԱՄՆ-ին վստահել չի կարելի․ Իրանի բանակի ներկայացուցիչ

Իրանի զինված ուժերը շարունակում են պահպանել բարձր պատրաստվածություն ԱՄՆ-ի հետ հրադադարի պայմաններում։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչ Ամիր Ակրիմանիանը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնին վստահել չի կարելի։


«Ամերիկացիները, մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ապացուցել են, որ նրանց չի կարելի վստահել։ Մեր ձեռքը ձգանի վրա է»,-նշել է նա իրանական SNN հեռուստաալիքի եթերում։


Ակրիմանիանի խոսքով՝ ԱՄՆ-ի անվստահելիությունը դրսևորվել է նաև Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ բանակցությունների ընթացքում։