Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ «հակառակորդը կրել է պատմական և ջախջախիչ պարտություն» Իրանի դեմ պատերազմում։
Հայտարարության համաձայն՝ Իրանը «մեծ հաղթանակ է տարել» և ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է՝ ագրեսիայից հրաժարում, Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում, ուրանի հարստացման ճանաչում, պատժամիջոցների վերացում և տարածաշրջանից ամերիկյան ուժերի դուրսբերում։
Նշվում է նաև, որ կողմերը նախատեսում են մինչև 15 օրվա ընթացքում բանակցություններ անցկացնել Իսլամաբադում՝ համաձայնագրի մանրամասները հստակեցնելու համար։
Միևնույն ժամանակ, Թեհրանը շեշտում է, որ սա չի նշանակում պատերազմի ավարտ, և այն հնարավոր կլինի միայն վերջնական պայմանավորվածությունների դեպքում։